Հասարակական

Վանաձորում հիվանդանոց տեղափոխված 5 անձանց մոտ կորոնավիրուս չի հայտնաբերվել

1 րոպեի ընթերցում

Վանաձորում հիվանդանոց տեղափոխված 5 անձանց մոտ կորոնավիրուս չի հայտնաբերվել

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։Վանաձորում հիվանդանոց տեղափոխված 5 անձանց մոտ կորոնավիրուս չի հայտնաբերվել։ Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը, այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը։

«Հարգելի լոռեցիներ, ուրախությամբ պետք է տեղեկացնեմ, որ ողջ օրվա սպասումների արդյունքը Լոռու մասով, դրական է: Ինչպես գիտեք, առավոտյան Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոց էր տեղափոխվել 5 անձ, որոնցից թեստեր էին վերցվել: Քիչ առաջ ստացվել են թեստերի պատասխանները. բոլոր 5-ի թեստերի պատասխանն էլ բացասական է: Այդ թվում նաև Գլորիայի իտալացի աշխատակցինը»,- գրել է նա:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում