Հասարակական

«Թումո»-ն որոշում է կայացրել դադարեցնել Փարիզի և Բեյրութի մասնաճյուղերի դասընթացները

1 րոպեի ընթերցում

«Թումո»-ն  որոշում է կայացրել դադարեցնել Փարիզի և Բեյրութի մասնաճյուղերի դասընթացները

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի տնօրինությունը նոր տիպի կորոնավիրուսի տարածման պատճառով որոշում է կայացրել դադարեցնել Փարիզի և Բեյրութի մասնաճյուղերի դասընթացները: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց «Թումո»-ի հաղորդակցման, միջոցառումների և հանրության հետ կապերի բաժնի ղեկավար Զարուհի Բուդաղյանը:

« «Թումո»-ի տնօրինությունը որոշել է փակել Փարիզի և Բեյրութի մասնաճյուղերը առողջապահական նկատառումներից ելնելով: Ներկայումս Փարիզի մասնաճյուղում կա ավելի քան 1000 ուսանող, իսկ Բեյրութում՝ մոտ 300»,- նշեց Բուդաղյանը:

Մարտի 12-ին Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի տնօրինությունը որոշում էր կայացրել նոր տիպի կորոնավիրուսի տարածման պատճառով Հայաստանի երեք և Արցախի մեկ մասնաճյուղերում դադարեցնել դասընթացները մինչև ապրիլի 12-ը:

«Թումո»-ի մասնաճյուղեր կան Երևանում (15 հազար ուսանող), Գյումրիում (2200 ուսանող), Դիլիջանում (350 ուսանող) և Ստեփանակերտում (1000 ուսանող):

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում