Հասարակական

Կորոնավիրուսի հետ կապված սպասում ենք լավ նորությունների. Փաշինյան

1 րոպեի ընթերցում

Կորոնավիրուսի հետ կապված սպասում ենք լավ նորությունների. Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ծաղկաձորի «Գոլդեն փելես» հյուրանոցում մարտի 1-ից մեկուսացված քաղաքացիները մարտի 13-ին հետազոտության կենթարկվեն: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Ֆեյսբուք»-ի ուղիղ եթերում այս մասին հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մենք այսօր սպասում ենք լավ նորությունների՝ կապված կորոնավիրուսի հետ: Այսօր կհետազոտվեն դեռևս մարտի 1-ին Ծաղկաձորում մեկուսացված մեր հայրենակիցները: Եվ բավականին մեծ հավանականություն կա, որ նրանց մոտ ախտորոշումը կլինի բացասական, և մենք, այդ մարդկանց համբերատարության համար շնորհակալություն հայտնելով, կուղեկցենք իրենց տները:

Ես չեմ ուզում ասել, որ 100 տոկոսով, բայց մեծ հավանականություն կա, որ հենց այսպես էլ կլինի»:

Հայաստանում կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը հաստատվեց մարտի 1-ին: Վարակված քաղաքացու հետ շփում ունեցած 32 անձ մարտի 1-ից մեկուսացվել է Ծաղկաձորի «Գոլդեն փելես» հյուրանոցում:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում