Հասարակական

«ԱրմՀայթեք» ցուցահանդեսը հետաձգվում է կորոնավիրուսի տարածման վտանգի պատճառով

2 րոպեի ընթերցում

«ԱրմՀայթեք» ցուցահանդեսը հետաձգվում է կորոնավիրուսի տարածման վտանգի պատճառով

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և պաշտպանության նախարարությունները համատեղ որոշում են կայացրել հետաձգել ԱրմՀայթեք միջոցառումը մինչև 2020 թվականի հոկտեմբեր՝ հաշվի առնելով կորոնավիրուսի տարածման ռիսկերն ու վտանգները: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից:

«Տեղեկացնում ենք, որ հաշվի առնելով վերջին շրջանում կորոնավիրուսի (COVID 19) տարածման ռիսկերն ու վտանգները՝ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և ՀՀ պաշտպանության նախարարությունները համատեղ որոշում են կայացրել` հետաձգելու ԱրմՀայԹեք միջոցառումը մինչև 2020թ. հոկտեմբեր:Միջոցառման իրականացման օրերի մասին լրացուցիչ տեղեկատվություն կտրամադրվի: Հայցում ենք Ձեր ներողամտությունը․ համոզված ենք՝ ըմբռնումով եք մոտենում փաստին, որ հանրության անվտանգությունն ու առողջությունը առաջնահերթություններ են անգամ նման մասշտաբային և կարևոր միջոցառումների պարագայում»,- ասված է երկու նախարարությունների տարածած համատեղ հաղորդագրության մեջ:

«ԱրմՀայթեք» Սպառազինության և պաշտպանական տեխնոլոգիաների միջազգային ցուցահանդեսը նախատեսվում էր անցկացնել 2020 թվականի մարտի 26-28-ը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում