Հասարակական

Ջասթին Թրյուդոն ինքնամեկուսացվել է կնոջ մոտ կորոնավիրուս հայտնաբերվելուց հետո

1 րոպեի ընթերցում

Ջասթին Թրյուդոն ինքնամեկուսացվել է կնոջ մոտ կորոնավիրուս հայտնաբերվելուց հետո

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի տիկնոջ՝ Սոֆի Գրեգուար Տրյուդոյի մոտ կորոնոավիրուսի թեստը դրական պատասխան է տվել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ The guardian-ը տեղեկացնում է, որ նա թեստ էր հանձնել Մեծ Բրիտանիա ճանապարհորդությունից հետո:

Սոֆի Գրեգուար Թրյուդոն հայտարարել է, որ իր մոտ կորոնավիրուսի թեստը դրական արդյունք է տվել և ինքը կմեկուսացվի առաջիկա երկու շաբաթը: Նրա նախանշանները նկարագրվում են առավել մեղմ:

Կանադայի վարչապետի առողջական վիճակը դրական է գնահատվում, առանց նախանշանների, սակայն նրա գրասենյակը տեղեկացնում է, որ վարչապետը կաշխատի հեռակա կարգով առաջիկա երկու շաբաթվա ընթացքում:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում