«ԹՈւՄՈ»-ն կորոնավիրուսի պատճառով դադարեցնում է դասընթացները մինչև ապրիլի 12-ը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի տնօրինությունը նոր տիպի կորոնավիրուսի տարածման պատճառով որոշում է կայացրել բոլոր 4 մասնաճյուղում դադարեցնել դասընթացները մինչև ապրիլի 12-ը:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց «Թումո»-ի հաղորդակցման, միջոցառումների և հանրության հետ կապերի բաժնի ղեկավար Զարուհի Բուդաղյանը:

«Հաշվի առնելով «Թումո»-ի մասնաճյուղերում երեխաների մեծ թիվն ու ակտիվությունը, մեր տնօրինությունը նմանատիպ որոշում է կայացրել: Մենք ցանկանում ենք պաշտպանել մեր ուսանողներին կորոնավիրուսի հետ կապված հնարավոր ռիսկերից»,- նշեց Բուդաղյանը:

Նա անդրադարձավ նաև տարածված այն լուրերին, որ իրենց շենքում է գտնվել կորոնավիրուսով վարակված 3 անձանցից մեկը, ով Իտալիայի քաղաքացի է:

«Լուրերը ճիշտ են, նա իրոք եղել է «Թումո»-ի երևանյան մասնաճյուղում՝ 6-րդ հարկում`շինարարականաշխատանքների հատվածում: Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում ենք, որ մենք նայել ենք մեր շենքի բոլոր տեսաձայնագրող սարքերով, որ նա եղել է միայն 6-րդ հարկում, որտեղ չի եղել ոչ անձնակազմից, ոչ էլ աշակերտներից որևէ մեկը: Նա չի շփվել շենքում գտնվող ոչ մի անձի հետ»,- շեշտեց Բուդաղյանը:

«Թումո»-ի մասնաճյուղեր կան Երևանում (15 հազար ուսանող), Գյումրիում (2200 ուսանող), Դիլիջանում (350 ուսանող) և Ստեփանակերտում (1000 ուսանող):

Հայերեն English

ԶՊՄԿ բացահանքի տարածքում տեղի է ունեցել մահվան ելքով պատահար

Հյուսիսային Կիպրոսի ափերի մոտ քան 270 ուղևորով նավ է կողաշրջվել

Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավն ավարտվել է

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով. առանձին շրջաններում կլինեն հորդառատ անձրևներ, հնարավոր է կարկուտ

«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքում փորձարկվելու են էլեկտրաշչակներ

Իսլանդացիները դեմ են քվեարկել ԵՄ անդամակցության բանակցությունների վերսկսմանը

Բագրատունյաց փողոցում պատշգամբ է փլուզվել․ կա տուժած

Աբովյան քաղաքում փորձարկվելու են էլեկտրաշչակներ

Գերմանիան Ռուսաստանին կմեղադրի Լայպցիգի օդանավակայանում դիվերսիայի փորձի մեջ և պատժամիջոցներ կկիրառի. Politico և Welt.

ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտարարել է Ուկրաինայի էներգետիկ օբյեկտների ուղղությամբ զանգվածային հարվածների նախապատրաստման մասին