Հասարակական

Կորոնավիրուսի պատճառով «Արմենիա» ավիաընկերությունը մինչև ապրիլի 16-ը կասեցնում է չվերթների մեծ մասը

1 րոպեի ընթերցում

Կորոնավիրուսի պատճառով «Արմենիա» ավիաընկերությունը մինչև ապրիլի 16-ը կասեցնում է չվերթների մեծ մասը

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենիա» ավիաընկերությունը որոշում է կայացրել մինչև ապրիլի 16-ը կասեցնել իր չվերթների գերակշիռ մասը՝ պայմանավորված կորոնավիրուսի տարածմամբ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է «Արմենիա» ավիաընկերության գործադիր տնօրենի տեղակալ Գևորգ Խաչատրյանը:

««Արմենիա» ավիաընկերությունը կասեցնում է իր չվերթների գերակշիռ մասը մինչև ապրիլի 16-ը՝ պայմանավորված կորոնավիրուսի լայն տարածմամբ, ինչը հանգեցրել է տոմսերի զանգվածային վերադարձի: Այս պահի դրությամբ վերադարձվել է ավելի քան 1500 ավիատոմս, բոլոր ուղևորներին վերադարձվել են գումարները կամ անվճար կատարվել է օրվա փոփոխություն: «Արմենիա» ավիաընկերության համար առաջնայինը իր թռիչքային անձնակազմի և ուղևորների անվտանգությունն է՝ չնայած կրած ֆինանսական զգալի կորուստներին»,- նշել է Խաչատրյանը:

Նա տեղեկացրել է նաև, որ Երևան-Լիոն-Երևան ուղղությամբ չեղարկվում են բոլոր չվերթները մինչև ապրիլի 16-ը: Երևան-Թել Ավիվ-Երևան ուղղությամբ բոլոր չվերթները չեղարկվում են մինչև ապրիլի 9-ը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում