10 անձ մեկուսացվել է հատուկ պահման վայրում. Արսեն Թորոսյան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն անդրադարձել է Հայաստանում մարտի 11-ին հաստատված կորոնավիրուսի երեք դեպքին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ առողջապահության նախարարը կառավարության նիստի ընթացքում նշեց, որ Հայաստանում ընդհանուր առմամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման չորս դեպք:

«Երեկ արձանագրվել է ևս երեք դեպք, և փաստացի այսօր ունենք նոր կորոնավիրուսով վարակի հաստատված չորս դեպք։ Պացիենտներից երեքն այս պահին սիմպտոմներ չունեն, չնայած դիմելու պահին ունեցել են ջերմություն, և միայն մեկն այս պահին ունի գանգատներ, թոքաբորբ, ջերմում է, ստանում բուժում։ Մնացած պացիենտները բուժում չեն ստանում։ Վերջին երեք պացիենտները Հայաստան են ժամանել Իտալիայից, ժամանման պահին որևէ գանգատ չեն ունեցել, սակայն գտնվել են մեր մասնագետների հսկողության տակ»,- ասաց Արսեն Թորոսյանը։

Նրա խոսքով՝ կանխարգելիչ աշխատանքներ են տարվում այդ անձանց հետ շփվողների շրջանակը պարզելու և նրանց մեկուսացնելու ուղղությամբ։ Արդեն տասը անձ մեկուսացվել է հատուկ պահման վայրում, որտեղ ևս 31 անձ կար։ «Ինչպես նաև իրականացվել են մեկուսացման աշխատանքներ իրենց բնակավայրերում՝ բավական մեծ թվով անձանց, հնարավոր է նրանց թվում նորից տեղի ունենա մեկուսացում հատուկ պահման վայրում օրվա ընթացքում»,- նշեց նախարարը՝ ավելացնելով, որ օդանավակայանում կանխարգելիչ աշխատանքները շարունակվում են։

Տիգրան Ավինյանն ասաց, որ կիրակի օրը մեկ չարթերային թռիչք կլինի Հռոմից դեպի Հայաստան, իսկ կառավարության նիստի փակ հատվածում կքննարկեն հետագա քայլերը՝ կապված այդ թռիչքի հետ։

Հայերեն English Русский

«Արմավիր» ՔԿՀ-ում հայտնաբերվել են երկու դրոն և վեց բջջային հեռախոս

Ռուսաստանը բաց է թողել խաղաղությունն ավելի մոտեցնելու հերթական հնարավորությունը. Զելենսկի

Ադրբեջանի դպրոցներում հիջաբի սահմանափակումները բողոքի ակցիաների պատճառ են դարձել

Մեծ Բրիտանիան կշարունակի աջակցել Սաուդյան Արաբիային հութիներին դիմակայելու հարցում. Բերնեմ

Քաղաքապետարանում աշխատավարձերի բարձրացումը վերաբերում է ավելի քան երկու հազար աշխատողների. Երևանի քաղաքապետի խոսնակ

29 երկրների ԱԳ նախարարներն Իրանին մեղադրել են դիվերսիաների, կիբերհարձակումների և այլ հիբրիդային գործողությունների մեջ

Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարությունների գլխավոր քարտուղարները քննարկել են համագործակցությունը միջազգային առևտրի և դիվանագիտական կրթության ոլորտներում

Ադրբեջանում մեկնարկել են Ադրբեջանի և ԱՄԷ-ի համատեղ զորավարժությունները

«Հայաստան» խմբակցության պատգամավորները ու ԵՄ դեսպանը քննարկել են ժողովրդավարության և տարածաշրջանային խաղաղության հարցերը

Ամուլսարի հանքավայր. ոսկե լեռան ազդեցությունը