Սպորտ

Ըմբշամարտի ՕԽ վարկանիշային մրցաշարը հետաձգվել է 

1 րոպեի ընթերցում

Ըմբշամարտի ՕԽ վարկանիշային մրցաշարը հետաձգվել է 

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհում մեծ տարածում ստացող կորոնավիրուսի պատճառով հետաձգվել են մի շարք միջազգային խոշոր մրցաշարեր:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հունգարիայում կայանալիք ըմբշամարտի եվրոպական գոտու վարկանիշային մրցաշարը հետաձգվել է մինչև մայիս: Կհետաձգվի նաև Բուլղարիայում կայանալիք համաշխարհային վարկանիշային մրցաշարը: Այն կանցկացվի հունիսի սկզբին:

Նոր կորոնավիրուսի բռնկումը գրանցվել է 2019 թվականի դեկտեմբերի վերջին Կենտրոնական Չինաստանի ամենախտաբնակ քաղաքում՝ 12-միլիոնանոց Ուհանում: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն այն բնութագրել է որպես համաճարակ՝ բազմաթիվ օջախներով: Աշխարհում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը հատել է 120 հազարի սահմանը:Վիրուսից մահացել է ավելի քան 4 հազար մարդ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում