Հասարակական

ՀՀ-ում այս պահին առկա է կորոնավիրուսով վարակման 4 դեպք. առողջապահության նախարարություն

1 րոպեի ընթերցում

ՀՀ-ում այս պահին առկա է կորոնավիրուսով վարակման 4 դեպք. առողջապահության նախարարություն

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը հայտարարություն է տարածել, որում հայտնում է, որ այս պահինընդհանուր առմամբ Հայաստանում առկա է կորոնավիրուսով վարակվելու 4 դեպք: «Արմենպրես»-ը ներկայացնում է ՀՀ առողջապահության նախարարության տարածած հայտարարությունը.

«Նոր կորոնավիրուսի 3 նոր դեպքի մասին հայտարարելուց հետո համացանցում տարածվել է, իբր «Հետազոտության ընթացքում ևս 3 անձի մոտ է հայտնաբերվել»: Այս «ինֆորմացիան» սկսել են արտատպել նաև լրատվամիջոցները:

Հարգելի ֆեյսբուքյան օգտատերեր, կոչ ենք անում հանրության շրջանում ավելորդ խուճապ չառաջացնել և ունենալ պատասխանատվության զգացում:

Այս պահին ընդհանուր առմամբ Հայաստանում առկա է 4 դեպք, որից մեկի մասին հայտարարվել է մարտի 1-ին և 3-ը` մարտի 11-ին:

Հետևե’ք միայն պաշտոնական լրահոսին»,- ասված է հայտարարության մեջ:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում