Հասարակական

Արմեն Թավադյանը ազատ կարձակվի. դատարանը բավարարել է պաշտպանների բողոքը

1 րոպեի ընթերցում

Արմեն Թավադյանը ազատ կարձակվի. դատարանը բավարարել է պաշտպանների բողոքը

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վերաքննիչ քրեական դատարանը դատավոր Ալեքսանդր Ազարյանի նախագահությամբ բավարարել է «5-րդ ալիք» հեռուստաընկերության սեփականատեր Արմեն Թավադյանի կալանքի ժամկետը երկարացնելու որոշման դեմ պաշտպանների բողոքը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Թավադյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը՝ հավելելով, որ Արմեն Թավադյանն ազատ կարձակվի:

Արմեն Թավադյանը կալանքի տակ է գտնվում 2019 թվականի դեկտեմբերից:

2020 թվականի փետրվարի 19-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, բավարարել է կալանքի ժամկետը ևս երկու ամսով երկարացնելու մասին ՀՔԾ քննիչի միջնորդությունը։Պաշտպանները դատարանի այս որոշման դեմ բողոք է ներկայացրել, ինչը մակագրվել է Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանին:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում