Հասարակական

Ryanair-ը մինչև ապրիլի 8-ը դադարեցնում է իտալական բոլոր չվերթները

1 րոպեի ընթերցում

Ryanair-ը մինչև ապրիլի 8-ը դադարեցնում է իտալական բոլոր չվերթները

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ryanair լոուքոսթերը դադարեցնում է իտալական բոլոր չվերթները մինչև ապրիլի 8-ը, քանի որ Իտալիայի կառավարությունը կարանտին է սահմանել ողջ երկրի տարածքով՝ կապված կորոնավիրուսի տարածման հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մարտի 11-ի ժամը 00:00-ից մինչև ապրիլի 8-ի ժամը 00:00-ը Ryanair-ը դադարեցնում է Իտալիայում բոլոր ներքին չվերթները: Մարտի 13-ի ժամը 00:00-ից մինչև ապրիլի 8-ի ժամը 00:00-ն Ryanair-ը դադարեցնում է նաև իտալական բոլոր միջազգային չվերթները:

Բոլոր ուղևորներն այսօր էլեկտրոնային փոստով ծանուցումներ են ստացել, որտեղ տեղեկացվում է չվերթների չեղարկման մասին:

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում