Հասարակական

Հունաստանում գտնվող ՀՀ քաղաքացիներին դեսպանությունը իր հետ կապի դուրս գալու հորդոր է հղում

1 րոպեի ընթերցում

Հունաստանում գտնվող ՀՀ քաղաքացիներին դեսպանությունը իր հետ կապի դուրս գալու հորդոր է հղում

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հաշվի առնելով կորոնավիրուսի տարածմամբ առաջացած ճգնաժամային իրավիճակը՝ Հունաստանում ՀՀ դեսպանությունը հորդորում է Հունաստանում բնակվող բոլոր ՀՀ քաղաքացիներին կապ հաստատել դեսպանության հետ:

«ՀՀ քաղաքացիներին հորդորում ենք նաև տեղեկություն տրամադրել իրենց վերաբերյալ՝ ուղարկելով տվյալները (անուն, ազգանուն, բնակության վայր /նահանգ, քաղաք, հասցե/, հեռախոսահամար) հետևյալ էլեկտրոնային հասցով՝ [email protected]:

Տեղեկացնում ենք նաև, որ նման տեղեկատվության տրամադրումը որևէ պարտավորություն չի առաջացնում։ Դեսպանության հետ կապ կարելի է հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ +30 2106831130 ներքին համարը՝ 207 (09։00-16։00)»,-ասված է դեսպանության հաղորդագրության մեջ:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում