Սպորտ

Հայտնի է ՕԽ վարկանիշային մրցաշարին մասնակցող ազատ ոճայինների կազմը 

1 րոպեի ընթերցում

Հայտնի է ՕԽ վարկանիշային մրցաշարին մասնակցող ազատ ոճայինների կազմը 

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականն Օլիմպիական խաղերի առաջին վարկանիշային մրցաշարին կմասնակցի 6 մարզիկով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է մարզաձևի ֆեդերացիան: Եվրոպական գոտու վարկանիշային մրցաշարը կանցկացվի Բուդապեշտում մարտի 19-22-ը, որտեղ ուղեգրերի համար կպայքարեն 57 կգ Արսեն Հարությունյանը, 65 կգ Վալոդյա Ֆրանգուլյանը, 74 կգ Հրայր Ալիխանյանը, 86 կգ Հովհաննես Մխիթարյանը, 97 կգ Հաջիմուրադ Գացալովը և 125 կգ Լևան Բերիանիձեն:

Մարտի 10-ից ազատ ոճայինները ուսումնամարզական հավաք են սկսել «Օլիմպավանում»: Այս պահին հավաքի են նաև հունահռոմեական ոճի ըմբիշները:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում