Ծաղկաձորի քաղաքապետն այցելել և ծաղիկներ է նվիրել կարանտինում գտնվող կանանց և աղջիկներին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ծաղկաձորի քաղաքապետ Արթուր Հարությունյանը Մարտի 8-ին՝ Կանանց միջազգային օրվա առիթով այցելել է «Գոլդեն փելես» հյուրանոց և ծաղիկներ նվիրել այնտեղ կարանտինում գտնվող կանանց և աղջիկներին: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում այս մասին հայտնեց Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը:

«Ծաղկաձորի քաղաքապետը Մարտի 8-ին ծաղիկներով բարձրացել է «Գոլդեն փելես» և կանանց և աղջիկների տոնն է շնորհավորել: Որևէ արտառոց բան չունենք»,-ասաց մարզպետն ու հորդորեց բոլորին այցելել Ծաղկաձոր:

Նա վստահեցրեց՝ Ծաղկաձորում արևային ջերմ եղանակ է, ձյուն ևս կա: Զբոսաշրջիկները բավականաչափ շատ են՝ այս շաբաթվա աշխատանքային օրվա դրությամբ: Երեկ երեկոյան եմ շրջել քաղաքում, հյուրանոցներում բավականին շատ ամրագրումներ են եղել Կանանց տոնի օրերին: Առաջին օրը մի փոքր խուճապային տրամադրություն ունեցանք, սակայն հետո, երբ վարչապետի, մեր մյուս գործընկերների հետ այցելեցինք, խուճապը լիարժեքորեն կասեցվեց, չեզոքացվեց»,-ասաց Պետրոսյանն ու վստահեցրեց՝ այս պահին Ծաղկաձորը բնականոն կյանքով է ապրում :

Հայաստանում կորոնավիրուսով վարակված անձի հետ շփում ունեցած 31 մարդ մեկուսացվել է: Մեկուսացված անձինք պահվում են Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» չգործող հյուրանոցում։

Հայերեն English Русский

Գերմանիայի հակահետախուզությունը հայտարարել է ռուսական լրտեսական ակտիվության ուժեղացման մասին

Մեր ձեռագրերում ու պատմության մեջ դատարկ էջեր չունենք. Մատենադարանի տնօրենը պատասխանել է Հիքմեթ Հաջիևին

«Արարատցեմենտ»-ը հերքում է ցեմենտի թանկացման մասին տեղեկությունները

Մեծ Բրիտանիայի կառավարությունը դեմ է Շոտլանդիայի և Ուելսի անկախության նոր հանրաքվեներին

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը շարունակելու է «Հեզբոլլահի» ենթակառուցվածքների խոցումը Լիբանանում

Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են չհարվածել միմյանց էներգետիկ օբյեկտներին

Պաշտպանության նախարարը ու Ֆրանսիայի նոր դեսպանը քննարկել են պաշտպանական համագործակցության զարգացման հեռանկարները

Թմրամիջոց իրացնելու կասկածանքով ձերբակալվել է «Արթիկ» ՔԿՀ-ի ծառայողը

Հայ և ամերիկացի զինծառայողներն անցկացրել են «Փյունիկ» դասակի ամենամյա սերժանտական վերապատրաստումը

Հարյուրից ավելի աշխատանք՝ մեկ հարթակում. ցուցահանդեսով մեկնարկեց «Հայաստանի գույները» ջրաներկի միջազգային փառատոնը