«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Եղիշե Չարենցի կերպարը հայ բեմում
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Եղիշե Չարենց պոետի կերպարը տարբեր ժամանակաշրջաններում դարձել է ռեժիսորների եւ դերասանների ոգեշնչման աղբյուր, անձնավորում: Ըմբոստ, պայքարող, տարերային, համարձակ Չարենցի կերպարը վերժամանակային է իր արդիականությամբ:
Բանաստեղծի կերպարին անդրադարձել է դեռեւս Վարդան Աճեմյանը «Դեպի ապագա» ներկայացման մեջ (Գ. Սունդուկյանի անվան թատրոն, 1960): Այս ներկայացումը հայացք էր հայրենիքի անցյալին եւ հավատի արտահայտություն՝ գալիքի նկատմամբ: Չարենցի կերպարը մարմնավորել է Բաբկեն Ներսիսյանը: Չարենցի կերպարը՝ որպես հեղափոխական երգիչ, ով հանուն գալիքի պատրաստ է մինչեւ վերջին շունչը կռիվ տալու, տեղ է գտել նաեւ Երվանդ Ղազանչյանի «Երկիր Նաիրի» ներկայացման մեջ (Երեւանի դրամատիկական թատրոն, 1977): Հեղինակ-բանաստեղծի դերում հանդես է եկել Արթուր Ութմազյանը: Երվանդ Ղազանչյանը Չարենցի բեմական կերպարին անդրադարձել է նաեւ 2016 թ. «Եղած Չեղած մի կյանք»ներկայացման մեջ։ Աղասի Այվազյանի ,Ուղղիչ տունե պատմվածքի հիման վրա բեմադրված «Եղած Չեղած մի կյանք» ներկայացումը մարդկային մեծ երազանքի մասին է։ Իսկ դրան հասնելու ճանապարհը լի է փորձություններով, ապրումներով, հիասթափություններով։ Ներկայացման գլխավոր հերոսը բանաստեղծ Չարենցն է, ով ունի երազանքներ եւ գնում է դրանց հետեւից»։
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: