Հասարակական

Արսեն Թորոսյանը մանրամասներ է հայտնել սրտի խնդիր ունեցող փոքրիկ Անգելինայի վիրահատության մասին

2 րոպեի ընթերցում

Արսեն Թորոսյանը մանրամասներ է հայտնել սրտի խնդիր ունեցող փոքրիկ Անգելինայի վիրահատության մասին

ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետարանի «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնում սրտային վիրաբույժներ Հրայր Հովակիմյանի, Գագիկ Հեբոյանի և ամբողջ բժշկական անձնակազմի շնորհիվ փոքրիկ Անգելինայի ամբողջ գիշեր տևած սրտի վիրահատությունը բարեհաջող է ավարտվել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրառում է կատարել ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: Երեխայի մոտ ախտորոշվել էր դիլատացիոն կարդիոմիոպաթիա, որն էլ անհամատեղելի է կյանքի հետ: Երեխային շտապ անհրաժեշտ էր «արհեստական ձախ փորոք» կոչվող սարքը: Նման վիրահատություն Հայաստանում կատարվում է առաջին անգամ:

«Սա մի մեծ քայլ էր հայկական սրտային վիրաբուժության համար և կյանքը փրկելու անփոխարինելի հույս Անգելինայի համար։ Բժիշկները շարունակում են ամեն ինչ անել, որ երեխան հաղթահարի բոլոր առողջական խնդիրները։ Շնորհակալություն բոլորին, ով իր լուման ներդրեց այս վեհ գործում»,-նշել է Արսեն Թորոսյանը:

Երեխայի վիրահատության գումարի հանգանակության համար բացվել էր հաշվեհամար: Նախարար Թորոսյանն օրերս նշել էր, որ հավաքվել է փոքրիկ Անգելինայի սրտի վիրահատության գումարի 70 տոկոսը։ Նա տեղեկացրել էր, որ մնացած գումարն իր հրամանով կտրվի պետական բյուջեից։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում