Փաշինյանը կանխել է քաղաքացու ինքնասպանության փորձը. Newmedia.am
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կանխել է Հաղթանակ կամրջից քաղաքացու ցած նետվելու փորձը։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ըստ Newmedia.am-ի դեպքը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ Փաշինյանը վերադառնալիս է եղել մարզային այցելությունից։ Լրատվամիջոցների հաղորդմամբ՝ մարզերի շրջայցից վերադաձող վարչապետը մեքենայից նկատել է մարդկանց բազմությունը և ցած նետվել փորձող քաղաքացուն:
Նա կանգնեցրել է մեքենան, մոտեցել, զրուցել քաղաքացու հետ, որն արդեն անցել էր վտանգավոր եզրագիծը:
Վարչապետին հաջողվել է համոզել քաղաքացուն և հետ կանգնեցնել նրան այդ քայլից: Կամրջից նետվել փորձող տղամարդուն վարչապետը նստեցրել է իր մեքենան ու միասին գնացել են: