Հասարակական

Փաշինյանը 10 միլիոն ծառ տնկելու ծրագրի շրջանակներում մայրի ծառի սերմ ցանեց Դենդրոպարկում

1 րոպեի ընթերցում

Փաշինյանը 10 միլիոն ծառ տնկելու ծրագրի շրջանակներում մայրի ծառի սերմ ցանեց Դենդրոպարկում

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ստեփանավան քաղաքի Դենդրոպարկում մայրի ծառի սերմ ցանեց, որը կտնկի հոկտեմբերի 10-ին՝ 10 մլն ծառ տնկելու ֆլեշմոբի շրջանակում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` մարտի 7-ին ՀՀ վարչապետը «Ֆեյսբուք»-ի իր էջի ուղիղ եթերի ընթացքում կոչ արեց հետևել իր օրինակին, ցանել սեփական ծառի սերմն ու տնկել այն:

ՀՀ վարչապետին միացավ նաև Չարենցավանի թիվ 2 միջնակարգ դպրոցի աշակերտուհի Աիդա Աղաջանյանը, ով շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանին նամակ է գրել ամբողջ Հայաստանում ծառեր տնկելու անհրաժեշտության մասին: Աիդա Աղաջանյանը հացենի ծառի սերմ ցանեց:

ՀՀ կառավարությունը նախատեսել է ծրագիր՝ մինչև 2020 թվականի հոկտեմբերի 10-ը հանրապետությունում տնկել 10 մլն ծառ՝ ի նշան Հայաստանում 10 մլն հայության միասնության: 2020թ. ընթացքում մեկնարկել են 10 մլն ծառ տնկելու ծրագրի աշխատանքները:

Կարդացեք հոդվածը` العربيةРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում