Փաշինյանը ծանոթացավ Դենդրոպարկ տանող նորոգված ճանապարհին և կոչ արեց այցելել Ստեփանավան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյան ու Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի ուղեկցությամբ ծանոթացավ Դենդրոպարկ տանող նորոգված ճանապարհին և զբոսաշրջիկներին ու ՀՀ քաղաքացիներին կոչ արեց այցելել Ստեփանավան: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ՀՀ վարչապետի «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջի ուղիղ եթերի ընթացքում Սուրեն Պապիկյանը նշեց, որ ճանապարհն ամբողջությամբ նորոգվել է 2019թ. ընթացքում:

«Սա այն ճանապարհն է, որ տանում է դեպի Ստեփանավանի Դենդրոպարկ, որը Հայաստանի ամենագեղատեսիլ և եզակի վայրերից է: Այս ճանապարհի վատ լինելու պատճառով զբոսաշրջիկների հոսքը դեպի այս կարևոր վայր, արգելակվում էր: Տարեկան այստեղ այցելում էր 25 հազար մարդ, հիմա հաշվարկներ կան, որ այդ թիվը կաճի տարեկան 10%-ով: Այս ճանապարհը կառուցելով տնտեսական շղթայական էֆեկտ կլինի»,- ասաց Փաշինյանը:

ՀՀ վարչապետը նշեց, որ անցած տարի Հայաստանում ներքին տուրիզմի 43% աճ է գրանցվել:

«Սա նշանակում է, որ մենք մեր ազգային անվտանգության մակարդակն ենք բարձրացրել, որովհետև ամեն քաղաքացի, որքան ավելի մանրամասն է ճանաչում սեփական հայրենիքը, այնքան նրա ընկալումը փոխվում է այդ հայրենիքի նկատմամբ»,- նշեց վարչապետը:

Հայերեն English Русский

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան