Հասարակական

Իրանում կորոնավիրուսից հայ կին է մահացել. ԱԳՆ-ն հաստատում է

1 րոպեի ընթերցում

Իրանում կորոնավիրուսից հայ կին է մահացել. ԱԳՆ-ն հաստատում է

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանում նոր տիպի կորոնավիրուսից (COVID-2019) ազգությամբ հայ ԻԻՀ քաղաքացի է մահացել: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը:

«Արևելք»-ը մանրամասներ էր հայտնել հայ կնոջ մասին. նա 85-ամյա Էլսիկ Մասիհն է, մեկ շաբաթ առաջ էր տեղափոխվել Թեհրանի «Մասիհ Դանեշվար» հիվանդանոց, որը համարվում է կորոնավիրուսի բուժման գլխավորհաստատություններից մեկը։

Իրանում անցած 24-ժամվա ընթացքում հաստատվել է նոր տիպի կորոնավիրուսի 1234 դեպք, ինչը ռեկորդային թիվ Է: Նոր տվյալների հաշվառմամբ, վարակվածների ընդհանուր թիվը 4747 է:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում