Հասարակական

Արման Թաթոյանն ու ԵԽ գլխավոր քարտուղարը քննարկել են ՀՀ-ում դատաիրավական բարեփոխումները

2 րոպեի ընթերցում

Արման Թաթոյանն ու ԵԽ գլխավոր քարտուղարը քննարկել են ՀՀ-ում դատաիրավական բարեփոխումները

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը մարտի 5-ին Ստրասբուրգում աշխատանքային հանդիպում է ունեցել Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչի հետ: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից:

Հանդիպմանը քննարկվել է ինչպես Հայաստանում ներկայում տեղի ունեցող իրադարձություններին, այնպես էլ առհասարակ երկրի մարդու իրավունքների պաշտպանության համակարգին վերաբերող հարցերի լայն շրջանակ:

Մասնավորապես, քննարկվել են դատաիրավական բարեփոխումները Հայաստանում, խոշտանգումների դեմ պայքարն ու կանխարգելումը, փակ հաստատություններում վատ վերաբերմունքի կանխարգելումը և Մարդու իրավուքների պաշտպանի գործունեությունն այս ոլորտում:

Առանձին անդրադարձ է կատարվել զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանությանը, զինծառայողների ընտանիքների իրավունքներին, զինված ուժերում կանանց դերի բարձրացմանը: Արման Թաթոյանը բարձր է գնահատել Մարդու իրավունքների պաշտպանի և Պաշտպանության նախարարության գործընկերությամբ Եվրոպայի խորհրդի կողմից Հայաստանում իրականացվող ծրագիրը:

Հանդիպմանը քննարկվել են կանանց ու երեխաների իրավունքներին, նրանց նկատմամբ բռնության կանխարգելմանը, հասարակությունում կանանց շարունակական ներգրվամանը վերաբերող հարցեր:

Քննարկվել է նաև սոցիալական մեդիայում վիրավորող և արժանապատվությունը նվաստացնող խոսքին վերաբերող խնդիրներ, հանրային իրազեկումների ուղղությամբ իրականացվող աշխատանքները:

Գլխավոր քարտուղարը կարևորել է Եվրոպայի խորհրդի համագործակցությունը Մարդու իրավունքների պաշտպանի հետ և բարձր գնահատել Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի դերը մարդու իրավունքների պաշտպանության ու երկրի իրավունքների պաշտպանության համակարգի կատարելագործման հարցում:

Կարդացեք հոդվածը` Français
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում