Ucom-ն առաջարկում է 2 անգամ շատ ինտերնետ 2 տարով` ցանկացած սմարթֆոն գնելու դեպքում
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գարնան տոներին ընդառաջ Ucom-ն առաջարկում է 2 տարով ձեռք բերել ցանկացած սմարթֆոն և ունենալ 2 անգամ շատ ինտերնետ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում Ucom գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը ներկայացրեց ընկերության գարնանային առաջարկը:
«Ինչպես միշտ, գարնան տոներին ընդառաջ Ucom շարժական կապի ձայնային բաժանորդները կարող են ոչ միայն ձեռք բերել 4 հիմնական տեսախցիկով, 6.3 դյույմ ամբողջական էկրանով, հզոր մարտկոցով, արագ լիցքավորման հնարավորությամբ Xiaomi Redmi Note 8T սմարթֆոնը 80 800 դրամով: Գնելու դեպքում Ucom շարժական կապի U կանխավճարային և ունիվերսալ/ունիվերսալ պլյուս հետվճարային ձայնային ծառայությունների նոր և առկա բաժանորդները կստանան 2 անգամ շատ ինտերնետ առանց որևէ պարտավորության: Գիգաբայթները կկրկնապատկվեն՝ կախված ընտրված սակագնային պլանում առկա ներառումներից: U կանխավճարային ծառայության բաժանորդները հնարավորություն ունեն ստանալու մինչև 12 ԳԲ ինտերնետի ծավալ, իսկ Ունիվերսալ/ունիվերսալ պլյուս ծառայության բաժանորդները կարող են ստանալ մինչև 90 ԳԲ ինտերնետ ծավալ 2 տարի շարունակ: Մենք կարևորում ենք մեր բաժանորդների՝ իրենց մտերիմների հետ մշտապես կապի մեջ մնալու ցանկությունը և բոլոր սմարթֆոնների հետ կրկնակի գիգաբայթեր ենք տրամադրում»,- նշեց Եսայանը:
Առաջարկը գործելու է ցանկացած սմարթֆոն ինչպես կանխիկ, այնպես էլ ապառիկ ձեռք բերելու դեպքում: