Հասարակական

Մայք Պոմպեոն և Մելանյա Թրամփը մրցանակ են հանձնել հայ բլոգերի

1 րոպեի ընթերցում

 Մայք Պոմպեոն և Մելանյա Թրամփը մրցանակ են հանձնել հայ բլոգերի

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն և առաջին տիկին Մելանյա Թրամփը մարտի 4-ին անձամբ են հանձնել Պետդեպարտամենտի Կանանց խիզախության 2020 թվականի մրցանակը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հայաստանից առաջին անգամ մրցանակ է ստացել կին գործիչ՝ լրագրող և բլոգեր Լյուսի Քոչարյանը: Նա պարգևատրվել է մտավոր խնդիրներ ունեցող երեխաների հիմնախնդիրները բարձրաձայնելու և հոգեբանական, ֆիզիկական ու ընտանեկան բռնության ենթարկվածներին հարթակ տրամադրելու համար։

Պետքարտուղարությունում միջոցառմանը ներկա է եղել նաեւ ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը, ով Վաշինգտոնում է մեկօրյա աշխատանքային այցով:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում