Հասարակական

Ոստիկանությունն Արամ Վարդանյանի տանը գործողություններ է իրականացրել. նրան ձերբակալելու որոշում կա

1 րոպեի ընթերցում

Ոստիկանությունն Արամ Վարդանյանի տանը գործողություններ է իրականացրել. նրան ձերբակալելու որոշում կա

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ոստիկանության ծառայողները քրեական գործի շրջանակներում Արամ Վարդանյանի (Վստրեչի Ապեր) տանը գործողություններ են իրականացրել:

«Արմենպրես»-ի հետ զրույցում՝ այս մասին ասացին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից։

«Քրեական գործի շրջանակներում ոստիկանության ծառայողներն իրականացրել են գործողություններ՝ ունենալով անձին ձերբակալելու մասին նախաքննական մարմնի որոշում»,- ասացին ոստիկանությունից:

Արամ Վարդանյանի տանը ոստիկանության գործողությունների մասին հայտնել է Վարդանյանի փաստաբան Երվանդ Վարոսյանը: Ըստ փաստաբանի՝ ոստիկանության գործողությունները եղել են ապօրինի, նրանք որևէ փաստաթուղթ չեն ներկայացրել, ոչինչ չեն բացատրել:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում