Հասարակական

Թավշյա հեղափոխության մասին պատմող «Ես մենակ չեմ» ֆիլմը կցուցադրվի ամերիկյան կինոթատրոններում

1 րոպեի ընթերցում

Թավշյա հեղափոխության մասին պատմող «Ես մենակ չեմ» ֆիլմը կցուցադրվի ամերիկյան կինոթատրոններում

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում 2018 թվականին տեղի ունեցած թավշյա հեղափոխության մասին պատմող «Ես մենակ չեմ» ֆիլմն ԱՄՆ կինոթատրոններում էկրան կբարձրանա ապրիլի 10-ից:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել System of a down ռոք խմբի մենակատար Սերժ Թանկյանը, ով ֆիլմի երաժշտության հեղինակն է ու գործադիր պրոդյուսերը:

Թանկյանը նաև գրել է, որRotten Tomatoes կինոռեսուրսում ֆիլմի վարկանիշը 100 տոկոս է, իսկ IMDb-ում՝ 9.3:

Սերժ Թանկյանը Ֆեյսբուք»-ի իր էջում կատարած գրառմանը կից հրապարակել է նաև ֆիլմի պաշտոնական թրեյլերը:

Ապրիլի 10-ին ֆիլմը կցուցադրվի Լոս Անջելեսում, ապրիլի 17-ին Նյու Յորքում և Ֆրեզնոյում, իսկ ապրիլի 24-ին՝ Վաշինգտոնում, Բոստոնում և այլ վայրերում:

«Ես մենակ չեմ» ֆիլմի պրեմիերան կայացել է սեպտեմբերի 7-ին Տորոնտոյում: Այն մրցանակի է արժանացել Տորոնտոյի միջազգային կինոփառատոնում: Ֆիլմի ռեժիսորը Կարին Հովհաննիսյանն է:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում