Հասարակական

IDBank-ի քարտերն այսուհետ հնարավոր է ակտիվացնել բանկոմատի միջոցով

1 րոպեի ընթերցում

IDBank-ի քարտերն այսուհետ հնարավոր է ակտիվացնել բանկոմատի միջոցով

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քարտային նոր մշակույթի մասին հայտարարած IDBank-ը բացի նոր քարտատեսակներից առաջարկում է նոր՝ արդիական լուծումներ. hաշվի առնելով թվայնացման ժամանակակից միտումները՝ IDBank-ն այլևս քարտի հետ թղթային PIN կոդ չի տրամադրում։ Հաճախորդն ինքն է ակտիվացնում քարտը բանկոմատի միջոցով և ստեղծում է PIN կոդ, ինչը, բացի հարմարավետությունից, ապահովում է նաև տեղեկատվական անվտանգության էլ ավելի բարձր մակարդակ։

Ծառայությունն առայժմ հասանելի է IDBank-ի, Ամերիաբանկի, Արդշինբանկի, ԱԿԲԱ Կրեդիտ Ագրիկոլ Բանկի և նման հնարավորություն ունեցող այլ բանկոմատներում։ Քարտի ակտիվացման քայլերի հաջորդականությունը ներկայացված է տվյալ քարտատեսակի պայմաններում՝ Բանկի պաշտոնական կայքէջում՝ www.idbank.am:

Բանկը շարունակաբար ընդլայնում է մատուցվող թվային ծառայություններն ու նոր լուծումներ առաջարկում հաճախորդի հարմարավետության համար։

ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում