Հասարակական

Ազգային ժողովի անցակետում չափում են ներս մտնողների ջերմությունը

1 րոպեի ընթերցում

Ազգային ժողովի անցակետում չափում են ներս մտնողների ջերմությունը

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կորոնավիրուսի տարածումը կանխարգելողմիջոցառումների շրջանակներում Հայաստանի Ազգային ժողովի անցակետում չափում են ներս մտնողների ջերմությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ անցակետով ներս են մտնում լրագրողները, ԱԺ պատգամավորների օգնականները, աշխատակազմը:

Անցակետում վստահեցրին, որ ջերմաչափում արվում է նաև մյուս անցակետում, որտեղից հիմնականում ներս են մտնում պատգամավորները: 37.5 աստիճան և ավելի ջերմություն ունեցողներին թույլ չեն տալիս մուտք գործել Ազգային ժողովի շենք:

Թե՛ անցակետերում, թե՛ Ազգային ժողովի շենքի միջանցքներում առկա են ախտահանող՝ անտիսեպտիկ գելեր:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում