Հասարակական

Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը դժվարանցանելի է մարդատար ավտոմեքենաների համար

1 րոպեի ընթերցում

Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը  դժվարանցանելի է  մարդատար ավտոմեքենաների համար

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ. Վարդենյաց լեռնանցքըփակ էկցորդիչով բեռնատարների համար, իսկ մյուս տրանսպորտային միջոցների համար՝դժվարանցանելի:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկացնում են, որ մարտի 3-ի ժամը 08:30-ի դրությամբ Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները դեռ անորոշ ժամանակ փակ կլինեն:

Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը դժվարանցանելի է մարդատար ավտոմեքենաների համար, իսկ կցորդիչով բեռնատարների համար՝փակ:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհըբաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկության համաձայն՝ ռուսական կողմում կա կուտակված 485 բեռնատար և 82 մարդատար ավտոմեքենա:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում