Հասարակական

Կոնվերս Բանկը հայտարարում է ՓՄՁ ֆինանսավորման ակցիա

1 րոպեի ընթերցում

Կոնվերս Բանկը հայտարարում է ՓՄՁ ֆինանսավորման ակցիա

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՐՏՌԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կոնվերս Բանկը հայտարարում է ՓՄՁ ֆինանսավորման ակցիա: Ֆինանսավորումը կարող է ուղղվել փոքր և միջին ձեռնարկությունների հիմնական և շրջանառու միջոցների համալրմանը, կրեդիտորական պարտքի մարմանը:

«Ակցիայի շրջանակում ֆինանսավորումը բիզնեսը առողջացնելու, ընդլայնելու և հետագա զարգացումն ապահովելու լավ հնարավորություն է: Դրա ընթացքում՝ մինչև 2020թ հունիսի 30ը ներառյալ, տնտեսության տարբեր ոլորտներում գործող փոքր և միջին ձեռնարկությունները կարող են ստանալ մրցունակ տոկոսադրույքով վարկավորում՝ մարման մինչև 180 ամիս ժամկետով»,-ասել են Բանկում:

Ֆինանսավորում իրականացվում է երեք արժույթով՝ դրամով տարեկան սկսած 11.5%, ԱՄՆ դոլարով՝ սկսած 8,5%, իսկ եվրոյով՝ սկսած 6,5% անվանական տոկոսադրույքից: Փաստացի տոկոսադրույքների հաշվարկման կարգը, այլ մանրամասները հասանելի ենhttps://www.conversebank.am/hy/smeloan/ հղումով:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում