Հասարակական

ԱՆ ներկայացուցիչներն ընդունել են Վենետիկի հանձնաժողովի և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ պատվիրակությանը

1 րոպեի ընթերցում

ԱՆ ներկայացուցիչներն ընդունել են Վենետիկի հանձնաժողովի և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ պատվիրակությանը

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արդարադատության նախարարի խորհրդական Հասմիկ Սարդարյանը և ԱՆ Միջազգային իրավական համագործակցության վարչության պետ Տիգրան Գրիգորյանն ընդունել են Վենետիկի հանձնաժողովի և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ պատվիրակության ներկայացուցիչներին: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել ««Կուսակցություններիմասին» Սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Սահմանադրական օրենքի նախագծի: Պատվիրակության անդամների հարցերին ի պատասխան՝ նախարարի խորհրդականն անդրադարձել է օրենքի նախագծում տեղ գտած մի շարք դրույթների մեկնաբանմանը:

Ամփոփելով հանդիպումը՝ կողմերը քննարկման ընթացքում ձևավորված կարծիքների և հարցերի վերաբերյալ գրավոր հաղորդակցությունը շարունակելու պայմանավորվածություն են ձեռքբերել:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում