Հասարակական

Փաշինյանն ընտանիքով այցելել է Ծաղկաձորի մարդաշատ ռեստորաններից մեկը

1 րոպեի ընթերցում

Փաշինյանն ընտանիքով այցելել է Ծաղկաձորի մարդաշատ ռեստորաններից մեկը

ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի և երեք դուստրերի հետ Ծաղկաձորում է, այցելել է քաղաքի ռեստորաններից մեկը, որտեղ գրեթե բոլոր տեղերը զբաղված են։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել Փաշինյանը։

«Մտանք ծաղկաձորյան ռեստորաններից մեկը: Սրահը համարյա լեցուն է։ Այդ թվում օտարերկրացի զբոսաշրջիկներով»,- նշել է ՀՀ վարչապետը գրառման մեջ:

Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով հիվանդացության հաստատված առաջին դեպքը:Պացիենտը ՀՀ 29 տարեկան քաղաքացի է, տղամարդ, ով կնոջ հետ օդանավով ժամանել է փետրվարի 28-ին, Թեհրանից:Վարչապետը «Ֆեյսբուք»-ի իր էջի ուղիղ եթերում հորդորել էր ռիսկային գոտի չհամարել Ծաղկաձորը, որի «Գոլդեն Փելես» մինչ այժմ չգործող հյուրանոցում տեղավորված են այդ տղամարդու հետ շփում ունեցած անձինք, և նկատեց, որ Ծաղկաձորում կյանքը պետք է բնականոն կերպով շարունակվի։ Մեկ այլ գրառմամբ նա տեղեկացրել էր, որ ընտանիքի հետ մարտի 1-ի երեկոն և գիշերն անցկացնելու է Ծաղկաձորում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում