Հասարակական

Փաշինյանը այցելում է բնակարաններ և անձամբ ճշտում, թե ինչ փոփոխություններ են եղել մարդկանց կյանքում

1 րոպեի ընթերցում

Փաշինյանը այցելում  է բնակարաններ և անձամբ ճշտում, թե ինչ փոփոխություններ են եղել մարդկանց կյանքում

ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանում այցելում է քաղաքացիների բնակարաններ՝ անձամբ ճշտելու, թե կառավարության գործունեությունը ներկայացնող 100 փաստը մարդկանց կյանքում ինչ-որ բան փոխե՞լ են, թե՞ ոչ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ վարչապետը Նոր Նորքի զանգվածում է, այցելում է պատահական ընտրված շենքերից մեկի բնակարաններ:

Վարչապետը բնակարաններում քաղաքացիներից հետաքրքրվում է, թե ինչ է փոխվել նրանց կյանքում, ինչ դժգոհություններ ունեն: Բնակարաններից մեկում կինը նշեց, որ նկատել է շաքարավազի գների իջեցում, ձվի գնի իջեցում: Նա սակայն դժգոհեց աղբահանության, քաղաքային տրանսպորտի խնդիրներից: Զրույցում արձանագրեցին, որ 100 փաստից 4-ն առնչվում է այդ ընտանիքին:

Վարչապետը քաղաքացիներից հետաքրքրվում է նաև, թե արդյոք նրանց աշխատավարձերի բարձրացում եղել է, թե ոչ, հարցնում է ընտանիքի անդամների զբաղվածության և այլնի մասին:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում