Հասարակական

Էդմոն Մարուքյանին սպառնալու փաստով ոստիկանությունը քրեական գործ է հարուցել

1 րոպեի ընթերցում

Էդմոն Մարուքյանին սպառնալու փաստով ոստիկանությունը քրեական գործ է հարուցել

ԵՐԵՎԱՆ, 25 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանին սպառնալու փաստով ոստիկանությունը քրեական գործ է հարուցել Քրեական օրենսգրքի 137 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Գլխավոր դատախազության հանրային կապերի վարչության պետ Արևիկ Խաչատրյանը:

Վերոհիշյալ հոդվածը վերաբերում է սպանության, առողջության ծանր վնաս պատճառելու կամ խոշոր չափի գույք ոչնչացնելու սպառնալիքին, եթե այդ սպառնալիքն իրականացնելու իրական վտանգ է եղել:

Փետրվարի 11-ին Ազգային ժողովում հրավիրվածասուլիսին Էդմոն Մարուքյանը հայտարարել էր իր հասցեին հնչած սպառնալիքների մասին: Գլխավոր դատախազությունը Մարուքյանի գրությունն ուղարկել էրոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում