Սպորտ

Գացալովը մարզիչների որոշմամբ բաց է թողել Խարկովի մրցաշարը 

1 րոպեի ընթերցում

Գացալովը մարզիչների որոշմամբ բաց է թողել Խարկովի մրցաշարը 

ԵՐԵՎԱՆ, 24 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի նորեկ Հաջիմուրադ Գացալովը մարզչական շտաբի որոշմամբ բաց է թողել Խարկովի միջազգային մրցաշարը:

«Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից: Գացալովը չի մասնակցել մրցաշարին, քանի որ Ուկրաինա մեկնելու համար պետք է ժամաներ Երևան, այնուհետև մրցավայր: Մարզիչները որոշել են, որ Գացալովը թիմի հետ այս օրերին Վլադիկավկազ քաղաքում ուսումնամարզական հավաքի մասնակցի: Հավաքին հայ ըմբիշների հետ մարզվում են նաև ռուս, վրացի և օս մարզիկներ:

Հաջիմուրադ Գացալովը կմասնակցի Տոկիոյի օլիմպիական խաղերի համար առաջին վարկանիշային մրցաշարին, որը կկայանա մարտի 19-22-ը Հունգարիայում:
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում