Արտաքին քաղաքականություն

Սլովակիան շատ կարևոր գործընկեր է Հայաստանի համար. Զոհրաբ Մնացականյան

1 րոպեի ընթերցում

Սլովակիան շատ կարևոր գործընկեր է Հայաստանի համար. Զոհրաբ Մնացականյան

ԵՐԵՎԱՆ, 24 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեկնարկել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի և Սլովակիայի արտաքին և եվրոպական գործերի նախարար Միրոսլավ Լայչակի հանդիպումը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:

«Մեր միջև շատ կա շատ լավ երկխոսություն և համատեղ աշխատանքի բազմաթիվ հարթակներ: Սլովակիան շատ կարևոր գործընկեր է Հայաստանի համար»,- ասել է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը:

Սլովակիայի արտաքին և եվրոպական գործերի նախարար Միրոսլավ Լայչակը փետրվարի 24-ին պաշտոնական այցով Հայաստան է ժամանել։Միրոսլավ Լայչակը այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել Սուրբ նահատակների հիշատակին։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում