Կառավարությունը կընդունի Իրանի հետ հաղորդակցությունը 2 շաբաթով դադարեցնելու մասին որոշում. Փաշինյան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությանը արտահերթ հեռակա որոշում կընդունի Իրանի Իսլամական Հանրապետության հետ հաղորդակցությունը 2 շաբաթով դադարեցնելու մասին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ «Ֆեյսբուք»-ի իր էջում կատարված գրառմամբ։

«Հիմնվելով ՀՀ Պետական սահմանի մասին օրենքի 16-րդ հոդվածի վրա, որը վերաբերում է վարակիչ հիվանդությունների տարածման սպառնալիքի դեպքում պետական սահմանով հաղորդակցության ժամանակավոր դադարեցմանը, կառավարությանը արտահերթ հեռակա որոշում կընդունի Իրանի Իսլամական Հանրապետության հետ հաղորդակցությունը 2 շաբաթով դադարեցնելու մասին։

Մասնավորապես, կդադարեցվի Իրան-Հայաստան օդային հաղորդակցությունը ու Մեղրիի սահմանային անցակետով անձանց մուտքը Հայաստան։

Տեղեկացնում եմ նաև, որ վաղը առավոտյան տեղի կունենա Կորոնավիրուսի տարածումը կանխարգելող հանձնաժողովի նիստը, որի ընթացքում կքննարկենք մեր հետագա քայլերը, հավանական սցենարները ու դրանցից բխող միջոցառումները։ Այս հանձնաժողովը, ի դեպ, գործում է հունվարի 31-ից։

Ամեն դեպքում՝ հարկ եմ համարում ընդգծել, որ խուճապային տրամադրություններ տարածելու ոչ մի հիմք չկա: Նման գործողությունները բոլոր դեպքերում վնասակար են»,- նշել է ՀՀ վարչապետը։

Իրանի առողջապահության նախարարության հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի ղեկավար Քիանուշ Ջահանփուրն՝ փետրվարի 23-ին Իրանի պետական հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նշել է, որ վերջին 24 ժամվա ընթացքում Իրանում կորոնավիրուսից վարակվածների թիվը 15-ով ավելացել է՝ կազմելով 43։

«Վարակված հիվանդներից ևս 3-ը մահացել են։ Այս պահին կորոնավիրուսից մահացած հիվանդների թիվը կազմում է 8»,- հավելել է Քիանուշ Ջահանփուրը։

Նա նաև հայտնել է, որ Իրանի բոլոր համալսարանները մեկ շաբաթով փակվել են, իսկ Իրանի առողջապահության նախարարը քաղաքացիներին հորդորել է խուսափել Ղոմ այցելելուց, և միևնույն ժամանակ Ղոմի բնակիչներին հորդորել անհրաժեշտության դեպքում դուրս գալ քաղաքից։

Հայերեն العربية English

Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահը կենսաբազմազանության կորուստը կանխելու համար գլոբալ մակարդակով փոփոխությունների անհրաժեշտություն է տեսնում

ՀՀ վարչապետն ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը հանդիպում են ունեցել

Հայաստանը որոշել է հյուրընկալել COP17-ը՝ գործողությունների կոչ պարունակող շատ հստակ ուղերձով․ Թերեզա Ռիբերա

Ռուբեն Ռուբինյանն ու Նիդեռլանդների խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի նախագահն անդրադարձել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացմանը

«Խաղաղության խորհուրդը» կոչ է արել Գազայում իշխանությունը շտապ փոխանցել տեխնոկրատների ​​կոմիտեին

Գևորգ Պապոյանը Կիպրոսի գործընկերոջ հետ քննարկել է գյուղատնտեսության ոլորտում համագործակցության զարգացման հնարավորություն

Հարևանների համար շրջակա միջավայրի խնդիրներն ընդհանուր են. Փաշինյանը՝ Ադրբեջանի և Թուրքիայի հետ գործակցության մասին

IDBank-ը COP17-ում կներկայացնի բնապահպանական և նորարարական նախաձեռնություններ

Վարչապետն Առաջնորդների գագաթնաժողովի շրջանակում անցկացվող քննարկմանը հանդես է գալիս ելույթով

ՃՇՀԱՀ հոգաբարձուների խորհուրդը հավանություն է տվել ակադեմիական կազմի աշխատավարձերի բարձրացմանը և հաստատել համալսարանի զարգացման ռազմավարական ծրագիրը