Սպորտ

Երկրորդ օլիմպիական ոսկին նվաճելու համար միայն լավ մարզվել ու վնասվածք չստանալ է պետք. Ալեքսանյան

1 րոպեի ընթերցում

Երկրորդ օլիմպիական ոսկին նվաճելու համար միայն լավ մարզվել ու վնասվածք չստանալ է պետք. Ալեքսանյան

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արթուր Ալեքսանյանին երկրորդ օլիմպիական ոսկե մեդալ նվաճելու համար շատ բան պետք չէ:

«Արմենպրես»-ի հարցին, թե Ալեքսանյանն ամեն տեսակի ոսկե մեդալներ ունի, ի՞նչ է իրեն պետք երկրորդ օլիմպիական ոսկե մեդալը նվաճելու համար, գյումրեցի մարզիկն ասաց. «Օլիմպիական խաղերի երկրորդ ոսկե մեդալի համար ինձ միայն լավ մարզվել ու վնասվածք չստանալ է պետք»:

Գյումրեցի մարզիկի համար 2020 թվականի համար հիմնական նպատակը կրկնակի օլիմպիական չեմպիոն դառնալն է: «Ինձ մոտիվացնում է հայ ազգը: Վստահ եմ, որ 2050 թվականին չենք ունենա երկու օլիմպիական չեմպիոն, այլ ավելի շատ: Վարչապետի ասած 25 օլիմպիական ոսկուց, որ մի քանիսն իմը լինեն, շատ լավ կլինի»,-ասաց Ալեքսանյանը:

32-րդ ամառային Օլիմպիական խաղերը կհյուրընկալի Տոկիոն: Դրանք կմեկնարկեն հուլիսի 24-ին և կեզրափակվեն օգոստոսի 9-ին: Աշխարհի 206 երկրների մոտ 11 հազար մարզիկներ կմրցեն 33 մրցաձևում: Հեռավոր 1964 թվականից հետո Տոկիոն երկրորդ անգամ է հյուրընկալելու Օլիմպիական խաղերը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում