Ատելության քարոզ տանում է ոչ թե իշխանությունն, այլ իշխանության նկատմամբ. Նիկոլ Փաշինյան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերության եթերում Պետրոս Ղազարյանին տված հարցազրույցում անդրադարձել է դատական համակարգին, Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, հեղափոխությունից հետո մարդկանց կյանքի որակի բարձրացմանը վերաբերող հարցերի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, հաղորդման անոնսում ներկայացված հատվածում վարչապետը նշել է, որ իշխանությունն ուզում է անկախ դատական համակարգ:

Հարցին՝ իշխանությունը գնալո՞ւ է փոքրացման՝ վարչապետն ասել է. «Ժողովրդավարության պայմաններում, լեգիտիմ իշխանության պայմաններում սուպերվարչապետական համակարգ չի կարող լինել»:

Միաժամանակ, կառավարության ղեկավարն ընդգծել է, որ ներկայում ատելության քարոզ տանում է ոչ թե իշխանությունը, այլ ատելության քարոզ տարվում է իշխանության նկատմամբ:

Անդրադառնալով ԼՂ հակամարտությանը՝ Նիկոլ Փաշինյանն ասել է. «Եթե կա առաջարկ անվտանգության ապահովման նույնքան արդյունավետ մի գործիքի, այդ առաջարկը թող ձևակերպվի, հայ ժողովուրդը կքննարկի»:

Հարցին, արդյոք լավացել է մարդկանց կյանքը հեղափոխությունից հետո, Նիկոլ Փաշինյանը պատասխանել է. «Ես մի օրինակ բերեմ: Ինչ կարող էր անել 50 եվրոյով Հայաստանի Հանրապետության քաղաքացին 3 տարի առաջ: Հիմա կարող է գնալ Հռոմ և հետ վերադառնալ»:

Վարչապետի հարցազրույցը եթեր է հեռարձակվելու ժամը 22:00-ին:

Հայերեն English Русский

Դեսպան Սերոբ Բեջանյանն իր հավատարմագրերն է հանձնել Բրունեյ Դարուսսալամի միապետին

ՊԵԿ-ի գործառույթները պետք է մշտապես հավասարակշռության մեջ լինեն շրջակա միջավայրի առաջնահերթությունների հետ. Սոսե Ստեփանյան

Հանրային տրանսպորտում կնոջը վիրավորած տղամարդու նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու և խուլիգանության հատկանիշներով

Արզնիում կանցկացվի հայ և ազգային փոքրամասնությունների մշակութային, խոհանոցային փառատոն

Մերցը նշել է, որ Ուկրաինային օգնությունը պետք է շարունակվի՝ չնայած եվրոպական երկրների բյուջեների վրա մեծ բեռին

Հայաստանում խոհանոցային ապրանքների վաճառքն աճել է 45%-ով. ինչ են նախընտրում խոհարարությամբ հետաքրքրվողները

COP17-ի Կանաչ գոտում ներկայացվել է Հայաստանի բնության բացառիկ հարստությունը

ՀՀ ԱԳՄԱ փոխնախարարը COP17-ի շրջանակում մասնակցել է «Առաջնորդելով միասին» խորագրով նախաճաշ-քննարկմանը

Greenpeace-ը COP17-ից պահանջում է կոնկրետ քայլեր՝ կենսաբազմազանության պահպանման և բնության պաշտպանության համար

ԵՄ-ն հայտարարել է Սև ծովում նավագնացության անվտանգության հարցում Թուրքիայի և Հնդկաստանի հետ աշխատանքի մասին