Հասարակական

Մայիսի վերջին 4 օրերը կլինեն ոչ աշխատանքային

1 րոպեի ընթերցում

Մայիսի վերջին 4 օրերը կլինեն ոչ աշխատանքային

ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը հաստատեց 2020 թվականի մայիսի 29-ի աշխատանքային օրը 2020 թվականի մայիսի 23-ը` շաբաթ օրը տեղափոխելու մասին որոշման նախագիծը:«Արմենպրես»-ի փոխանցմամբ, վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը նշեց, որ որոշման արդյունքում մայիսի վերջին 4 օրերը կլինեն ոչ աշխատանքային:

«Աշխատանքային օրը տեղափոխելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության տոների կապակցությամբ քաղաքացիների հանգիստը կազմակերպելու անհրաժեշտությամբ: ՀՀ կառավարության սույն որոշման նախագծի ընդունումը բխում է «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածից:

Մայիսի 28-ը Հայաստանի առաջին հանրապետության հռչակման օրն է՝ ոչ աշխատանքային հինգշաբթի։ Դրան հաջորդող ուրբաթ օրը ոչ աշխատանքային սահմանելով՝ կստացվի հանգստյան չորս օր։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում