Հասարակական

Մասիսում 5 կգ 500 գրամ քաշով երեխա է ծնվել

1 րոպեի ընթերցում

Մասիսում 5 կգ 500 գրամ քաշով երեխա է ծնվել

ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մասիսի բժշկական կենտրոնում փետրվարի 10-ին ծնվել է 5 կգ 500 գրամով քաշով, 60 սմ հասակով տղա երեխա: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկացավ ԲԿ-ի «Ֆեյսբուք»-ի էջից:

«Հրաշք լուր Մասիսի Բժշկական կենտրոնից. կենտրոնի մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքում ծնվել է արական սեռի հրաշք հսկաբալիկ՝ 5500 գր քաշով, 60 սմ հասակով»,-տեղեկացնում է ԲԿ-ն:

Մասիսի բժշկական կենտրոնը և մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքի ողջ անձնակազմը շնորհավորել է մայրիկին՝ Մասիս քաղաքի բնակչուհի Լուսանուշ Սամվելյանին:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում