Հասարակական

Կյանքից հեռացել է լուսանկարիչ Գերման Ավագյանը

1 րոպեի ընթերցում

Կյանքից հեռացել է լուսանկարիչ Գերման Ավագյանը

ԵՐԵՎԱՆ, 17 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լուսանկարիչ, վավերագիր Գերման Ավագյանը հանկարծամահ է եղել 57 տարեկանում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում նշել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը:

«Եթե նրա ստվերը տեսնում էիր, ուրեմն այդտեղ պատմություն էր գրվում կամ լուսանկարվում: Քիչ առաջ տեղեկացա մեր պետության պատմությունը լուսանկարող Գերման Ավագյանի հանկարծամահ լինելու մասին: Շատ եմ ցավում»,-նշել է Արայիկ Հարությունյանը:

Գերման Ավագյանն առանձնանում էր իր լուսանկարչական պատմություններով: Լուսանկարներում Գերման Ավագյանն անդրադառնում էր սոցիալական հարցերին, մտավոր առողջության խնդիրներին, հանքարդյունաբերության հարցերին, հաշմանդամություն ունեցող անձանց ու աղքատության խնդիրներին:

«Արմենպրես» գործակալության խմբագրակազմը կիսում է ճանաչված լուսանկարիչի կորստի վիշտը ու ցավակցությունը հայտնում նրա հարազատներին:

Գերման Ավագյանի հոգեհանգիստը տեղի կունենա փետրվարի 17-ին, ժամը 18:00-ին Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սբ Սարգիս եկեղեցում, հուղարկավորության արարողությունը՝ փետրվարի 18-ին՝ նույն եկեղեցում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում