Ամենայն Հայոց Կաթողիկոսը նամակ է հղել Սիրիայի նախագահին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը փետրվարի 14-ին նամակ է հղել Սիրիայի Արաբական Հանրապետության նախագահ Բաշար ալ-Ասադին՝ հայ ժողովրդի անունից շնորհակալություն հայտնելով Սիրիայի Ժողովրդական ժողովի կողմից Հայոց Ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձևի միաձայն ընդունման կապակցությամբ։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից:

«Մարդկության դեմ իրականացված հանցագործությունների դատապարտումը և ժխտողականության մերժումը այն ամուր երաշխիքն է, որով հնարավոր է կանխարգելել կրոնական և ազգային խտրականության պատճառով նոր ցեղասպանություններն ու ոճրագործությունները և կառուցել խաղաղ ու համերաշխ աշխարհ։

Սիրիայի ժողովուրդն այսօր վերահաստատեց ավելի քան 100 տարիներ առաջ իր նախնյաց հանձնառությունն ու վճռականությունը, ովքեր Հայոց ցեղասպանության դժնդակ տարիներին ապաստան տվեցին հայրենազրկված ու տարագրված մեր ազգի զավակներին։ Դեյր Զորի անապատում տասնամյակներ առաջ, Ձեր բարեհիշատակ հոր՝ Հաֆեզ ալ-Ասադի նախագահության շրջանում Սրբոց Նահատակաց եկեղեցու կառուցումը դարձավ հերթական արձանագրումը Հայոց ցեղասպանության հարցում Սիրիայի իշխանությունների որդեգրած կեցվածքի։ Ներկա ժամանակներում բազմիցս ականատեսն ենք եղել Ձեր և Ձեր ժողովրդի ընդգծված բարեհոգությանն ու ուշադրությանը առ մեր ժողովուրդը, որոնց խոսուն արտահայտությունն են Սիրիայի հողի վրա վեր խոյացած հայկական սրբավայրերը, մշակութային և կրթական հաստատությունները, սիրիահայ համայնքի բարեշեն կյանքի բազմաթիվ վկայությունները», - ասված է Վեհափառ Հայրապետի նամակում։

Նորին Սրբությունը, զորակցություն հայտնելով Սիրիայի բարեպաշտ ժողովրդին, մաղթել է, որ երկրում հաստատվի բաղձալի խաղաղությունն ու անդորրը և իրականություն դառնան դժվարություններ հաղթահարող եղբայր ժողովրդի պայծառ կյանքի երազները:

Հայերեն العربية English Русский

Գևորգ Պապոյանն ու Իբրահիմ Յումաքլին քննարկել են Հայաստան-Թուրքիա ուղիղ առևտրի հաստատմամբ բացվող հնարավորությունները

Իջևան համայնքին կվերադարձվեն Աչաջրի գյուղապետարանի վարչական շենքի 103.5 քմ մակերեսով և Մշակույթի տան 21.28 քմ մակերեսով տարածքները

COP 17-ի շրջանակում հայտարարվել է կենսաբազմազանության պահպանության համար 500 միլիոն դոլարի հատկացման մասին

Բուլղարիայի զբոսաշրջության նախարարը հայտարարել է, որ բուլղարական սնունդն ու գինին զբոսաշրջության աճի առանցքային գործոններ են. BTA

Հայաստանն ու Ղրղզստանը նախատեսում են կրթության և գիտության ոլորտներում համագործակցության փաստաթղթեր ստորագրել

Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահը կենսաբազմազանության կորուստը կանխելու համար գլոբալ մակարդակով փոփոխությունների անհրաժեշտություն է տեսնում

ՀՀ վարչապետն ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը հանդիպում են ունեցել

Հայաստանը որոշել է հյուրընկալել COP17-ը՝ գործողությունների կոչ պարունակող շատ հստակ ուղերձով․ Թերեզա Ռիբերա

Ռուբեն Ռուբինյանն ու Նիդեռլանդների խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի նախագահն անդրադարձել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացմանը

«Խաղաղության խորհուրդը» կոչ է արել Գազայում իշխանությունը շտապ փոխանցել տեխնոկրատների ​​կոմիտեին