2 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 13 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 13-ին, ժամը 10:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Փակ ենՍյունիքի մարզիՍիսիան-Գորիս, Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները, Վարդենյաց լեռնանցքը:
Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհըդժվարանացանելի էբեռնատարների համար:
Դժվարանցանելի ենՍևանի թերակղզուց դեպի Ծովագյուղ գյուղ տանող ավտոճանապարհը և Շիրակի մարզի Ամասիայի և Աշոցքի տարածաշրջանի ավտոճանապարհները:
Կոտայքի, Գեղարքունիքի, Լոռու, Սյունիքի, Շիրակի մարզերի ավտոճանապարհներին, ինչպես նաև Արագածոտնի մարզի Քուչակ-Ապարան և Ծաղկահովիտ գյուղի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա էմերկասառույց:
Սյունիքի մարզում առկա էբուք:
Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջանում տեղում էձյուն:
Լարսի մասին
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհըբաց է բոլոր տեսակիտրանսպորտային միջոցների համար:
ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկության համաձայն՝ ռուսական կողմում կա կուտակված 1000-ից ավել բեռնատար ավտոմեքենա: