Սպորտ

Ազատ ոճային ըմբիշները մեկնել են Եվրոպայի առաջնություն 

1 րոպեի ընթերցում

Ազատ ոճային ըմբիշները մեկնել են Եվրոպայի առաջնություն 

ԵՐԵՎԱՆ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազատ ոճի ըմբշամարտի ընտրանին մեկնել է Եվրոպայի առաջնություն:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հռոմում ընթացող Եվրոպայի առաջնությունում ազատ ոճային ըմբիշները պայքարը կսկսեն փետրվարի 13-ին: Հայաստանն այս առաջնությունում ներկայացնում են` Միհրան Ջաբուրյանը (57 կգ), Արսեն Հարությունյանը (61 կգ), Վոլոդյա Ֆրանգուլյանը (65 կգ), Գևորգ Մխեյանը (70 կգ), Հրայր Ալիխանյանը (74 կգ), Արման Ավագյանը (79 կգ), Հովհաննես Մխիթարյանը (86 կգ), Մարզպետ Գալստյանը (92 կգ), Սարգիս Հովսեփյանը (97 կգ), Լևան Բերիանիձեն (125 կգ):

Եվրոպայի այս առաջնությունը վարկանիշային չէ Տոկիոյի 2020-ի Օլիմպիական խաղերի համար:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում