Տնտեսություն

Քննարկվում է պետության կարիքների համար ձեռք բերվող լամպերը էներգախնայող դարձնելու օրինագիծը

1 րոպեի ընթերցում

Քննարկվում է պետության կարիքների համար ձեռք բերվող լամպերը էներգախնայող դարձնելու օրինագիծը

ԵՐԵՎԱՆ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովը քննարկում է կառավարության կողմից ներկայացված օրենքի նախագիծը, որով առաջարկվում է սահմանել, որ պետության կարիքների ապահովման նպատակով ձեռք բերվող էներգասպառող արտադրանքները պետք է լինեն էներգախնայող:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԱԺ նիստում «Էներգախնայողության եւ վերականգնվող էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին օրինագիծը ներկայացրեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Վաչե Տերտերյանը:

«Այս նախագծով օրենսդրորեն ամրագրում ենք, որ պետության կարիքների ապահովման նպատակով այսուհետ ձեռք բերվող էներգասպառող արտադրանքները պետք է ապահովեն էներգաարդյունավետության սահմանված պահանջները: Սա առաջին քայլն է, որով մեր երկրում գոնե պետական գնումների մասով որպես պարտադիր պայման ենք ֆիքսում էներգախնայող տեխնոլոգիաների ներդրումը»,-ասաց Տերտերյանը:

Նա շեշտեց՝ կառավարությունը՝ որպես հանրային ռեսուրս ծախսող, պետք է այդ քայլն անի: Փոխնախարարը նշեց՝ ամեն ինչ պետք է անեն, որ հաջորդը լինեն հանրային սուբյեկտները:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում