Սպորտ

Հունահռոմեական ոճի ըմբիշները շարունակում են պայքարը Եվրոպայի առաջնությունում

1 րոպեի ընթերցում

Հունահռոմեական ոճի ըմբիշները շարունակում են պայքարը Եվրոպայի առաջնությունում

ԵՐԵՎԱՆ, 11 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունահռոմեական ոճի ըմբշամարտի ընտրանու անդամները շարունակում են պայքարը Եվրոպայի առաջնությունում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մրցումային երկրորդ օրը գորգ դուրս կգան 5 քաշային կարգերի ներկայացուցիչները: 60 կգ քաշային Գևորգ Ղարիբյանը որակավորման փուլում կմրցի բուլղարացի Ավգուստին Բոյանով-Սպանովի հետ: Կարեն Ասլանյանի հակառակորդը Օսկար Սիմոն Էրլանդսոնն է:

72 կգ քաշային Մալխաս Ամոյանը որակավորման փուլում ուժերն է չափելու Խորվաթիայից Դոմինիկ Էտլինգերի հետ: 82 կգ քաշային Ռուբեն Ղարիբյանը 1/8 եզրափակիչում կգոտեմարտի Իսրայելը ներկայացնող Իգոր Պետրիշինի հետ:

Օլիմպիական չեմպիոն, աշխարհի եռակի, Եվրոպայի քառակի չեմպիոն 97 կգ քաշային Արթուր Ալեքսանյանի 1\8 եզրափակիչում կփորձի գերազանցել թուրք Ջենք Իլդեմին:

Նախօրեին մրցապայքարի մեջ մտավ Հայաստանը ներկայացնող մարզիկներից միայն Կարապետ Չալյանը, որը կգոտեմարտի մեդալի համար: Այդ գոտեմարտը կկայանա փետրվարի 11-ի երեկոյան:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում