Զոհրաբ Մնացականյանը ԵՄ դեսպաններին ներկայացրել է ՀՀ-ում բարեփոխումների գործընթացը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն ավանդական հանդիպում է ունեցել Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարի և Եվրոպական միության անդամ երկրների Հայաստանում հավատարմագրված դեսպանների հետ: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել գլոբալ և տարածաշրջանային զարգացումների համատեքստում արդի մարտահրավերների և դրանց հասցեագրմանն ուղղված հարցերի շուրջ:

Հայաստան-ԵՄ գործընկերության համատեքստում անդրադարձ է կատարվել Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման գործընթացին:

ՀՀ կառավարության զարգացման օրակարգին ԵՄ աջակցության շարունակականության համատեքստում ԱԳ նախարարը ԵՄ գործընկերներին ներկայացրել է երկրում իրականացվող լայնամասշտաբ բարեփոխումների գործընթացն՝ ուղղված ժողովրդավարության, իրավունքի գերակայության ամրապնդմանը, անկախ դատաիրավական համակարգի հաստատմանը, կոռուպցիայի դեմ պայքարին:

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը ներկայացրել է նաև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի շուրջ վերջին զարգացումները:

Հայերեն English Français Русский

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ժամանել է Երևան

COP 17-ի շրջանակում կազմակերպության կողմից գնված գույքն ամբողջությամբ ՀՀ գույքն է և օգտագործվելու է ըստ անհրաժեշտության․ ՇՄ նախարարի տեղակալ

ՍԴ նախագահի ընտրություններում թեկնածուներից ոչ ոք չի ստացել անհրաժեշտ թվով ձայներ. կանցկացվի նոր ընտրություն

Միացյալ Նահանգները վերացրել են Վենեսուելայի նախագահի պաշտոնակատարի եղբոր նկատմամբ սահմանված պատժամիջոցները

«Յագելոնիա»-ն շատ լավ թիմ է՝ հստակ խաղային ձեռագրով. Մանուել Տուլիպա

Հռոմի պապը վիրահատությունից հետո աստիճանաբար ապաքինվում է

Բաքվում հանդիպել են Ադրբեջանի և Իսրայելի նախագահները

«Արարատ-Արմենիա»-ի կիսապաշտպան Տեռայի կարծիքով՝ «Յագելոնիա»-ն ձգտելու է Հայաստանի չեմպիոնի դեմ խաղում հաղթանակի հասնել

Իրաքում ակնկալում են, որ թուրքական զորքերի դուրսբերումը երկրից կավարտվի երեք ամսում

«Հայաստան» համահայկական հիմնադրամը և Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը կմիավորեն ջանքերը մարզերում կրթական հնարավորությունների ընդլայնման համար