Սպորտ

37-ամյա ըմբիշ Գացալովը նպատակ ունի մեդալ նվաճել Տոկիոյի Օլիմպիական խաղերում

1 րոպեի ընթերցում

37-ամյա ըմբիշ Գացալովը նպատակ ունի մեդալ նվաճել Տոկիոյի Օլիմպիական խաղերում

ԵՐԵՎԱՆ, 7 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օլիմպիական խաղերի չեմպիոն, ըմբիշ Հաջիմուրադ Գացալովը նպատակ ունի Տոկիոյում մեդալ նվաճել Հայաստանի համար:

«Շատ ուրախ եմ, որ միացել է Հայաստանի թիմին: Հարցեր կային իմ տարիքի հետ կապված, սակայն կուզենայի ասել, որ ես ինձ մարզավիճակում եմ պահել և տրամադրված եմ լուրջ արդյունքներ գրանցել: Փորձելու եմ ինձ վրա դրված հույսերն արդարացնել: Իմ հերթին ամեն ինչ անելու եմ Օլիմպիական խաղերում մեդալ նվաճելու համար»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ հանդիպմանն ասաց Գացալովը:

Վերջինիս խոսքով` ինքը նպատակ ունի այս տարի Հայաստանը ներկայացնել Տոկիոյի Օլիմպիական խաղերում: «Երիտասարդ թիմ ունեք և վստահ եմ, որ միասին կհաջողենք առաջիկա մրցաշարերում»,-ասաց նա:

Ազատ ոճային ըմբիշ Հաջիմուրադ ԳացալովըԱթենքի Օլիմպիական չեմպիոն, աշխարհի հնգակի և Եվրոպայի եռակի չեմպիոն է: Հանդես է գալիս 97 կգ քաշում: Վերջին մրցաշարը, որին մասնակցել է, եղել է 2016 թվականի Ռուսաստանի առաջնությունը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում