Առաջիկա օրերին ջերմաստիճանը նվազելու է 18-20 աստիճանով
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Փետրվարի 8-11-ին օդի ջերմաստիճանը աստիճանաբար նվազելու է 18-20 աստիճանով։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել էt ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը։
«Առաջիկա օրերին ենթարկվելու ենք ջերմային սթրեսի։ Փետրվարի 8-11-ին օդի ջերմաստիճանը աստիճանաբար նվազելու է 18-20 աստիճանով»,- գրել է նա։